Հայերեն   English   Русский  

​Ելակով պարզ աղանդեր


  
դիտումներ: 9272

Բաղադրությունը

1. Յոգուրտ՝ առանց հավելումների

2. սերուցք

3. ելակ

4. շաքարավազ

5. դաղձ

Բաղադրիչների քանակությունը պայմանավորված է չափաբաժնով:

Պատրաստումը

Ելակը լվանալ, պոչերը հեռացնել, ապա բլենդերով մանրացնել:

Սերուցքը խառնել յոգուրտին, ավելացնել մի քիչ շաքարավազ ու ամբողջը հարել:

Մատուցվող գեղեցիկ, թափանցիկ ամանների կամ բաժակների մեջ լցնել ելակ, վրայից՝ հարած սերուցքը՝ յոգուրտի հետ ու դաղձի 2 տերևով զարդարել:

Մեկ այլ բաղադրատոմս

Բաղադրությունը

Ելակ, հաղարջ, բանան, ոչ քաղցր յոգուրտ, եգիպտացորենի փաթիլներ, մեղր, դաղձի տերևներ:

Պատրաստումը

Ելակն ու բանանը մանրացնել, յոգուրտի մեջ ոչ մեծ քանակությամբ մեղր ավելացնել ու խառնել: Բաժակների մեջ լցնել ելակի ու բանանի կտորները, եգիտացորենի փաթիլները, հաղարջը ու վրան՝ յոգուրտը: Վերևից կարելի է զարդարել դաղձի տերևներով:

Ի դեպ, այս աղանդերը շատ հարմար է առավոտյան ուտելու համար: Այն նաև թարմացնում ու զովացնում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: