Հայերեն   English   Русский  

Կիպրոսահայ բարերարը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 10 հազար դոլար է նվիրաբերել


  
դիտումներ: 1154

Կիպրոսահայ բարերար Հարություն Անմահունին Վիգեն Սարգսյանի Կիպրոս կատարած այցի ընթացքում 10 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդին:

Այս մասին տեղեկացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքը:

Դեռեւս 2009 թվականին կից բարերար Հարություն Անմահունին ՀՀ զինված ուժերին ցուցաբերած աջակցության համար պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական շքանշանով:

Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը մայիսի 29-ին որոշում էր կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում ևս մեկ զինծառայողի ընտանիքին: Սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին փոխանցվելու է միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ: Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից հավաքագրված ընդհանուր միջոցները կազմում են 1 մլրդ 861 մլն 622 հազար 997 ՀՀ դրամ, իսկ կատարված հատուցումները եղել են 103 մլն 300 հազար դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: