Հայերեն   English   Русский  

Ալլա Պուգաչովան դիմել է Բագրատ Ալեքյանին սրտի նոպայից հետո


  
դիտումներ: 3165

Մայիսի վերջին ռուսական լրատվամիջոցները գրեցին, որ ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան դիմել է Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտ՝ իշեմիկ հիվանդության ախտորոշում իրականացնելու: Պուգաչովան օգնության է դիմել իրեն բուժող ՝ հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանին, ով նրան մեկ անգամ արդեն վիրահատել է:

Ավելի ուշ Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն հաստատել է սրտի նոպայի մասին տեղեկությունը:

«Մայրիկի մոտ սրտի նոպա էր սկսվել: Բժիշկը եկավ Լոնդոնից՝ ախտորոշելու: Որոշեցին, որ Բագրատ Ալեքյանը ևս մեկ ստենդ կդնի Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում: Ես հետո եմ իմացել. մայրիկը չի ցանկացել ինձ անհանգստացնել ծննդյանս օրը»,-պատմել է Օրբակայտեն:

Ալլա Պուգաչովայի առողջությանն այս պահին ոչինչ չի սպառնում:

Բագրատ Ալեքյանը ծնվել է 1951 թվականին Երևանում: 1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1975 թվականից աշխատում է Մոսկվայի սիրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

2002 թվականից՝ Ճառագայթաբանների և ներանոթային վիրաբույժների գիտական ընկերության նախագահ, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի Վ. Ի. Բուրակովսկու անվան կարդիովիրաբուժության ինստիտուտի սրտի և անոթների հիվանդությունների հետազոտման և բուժման ռենտգենավիրաբուժական մեթոդների բաժանմունքի ղեկավար:

Ալեքյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-ին աստիճանի մեդալով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: