Հայերեն   English   Русский  

​Էրիկ Թրամփը քաղցկեղի բուժման բարեգործական գումարներն ուղղել է իր բիզնեսին. Forbes


  
դիտումներ: 698

Էրիկ Թրամփը կտրուկ քննադատել է «Ֆորբսի» զեկույցը, որը պնդում է, որ «Էրիկ Թրամփ հիմնադրամը» յուրացրել է այն նվիրատվությունները, որոնք պետք է ուղղվեին Սուրբ Հուդա մանկական հետազոտությունների հիվանդանոցին:

Ֆորբսը հաղորդում է, որ Էրիկ Թրամփի հիմնադրամը Թրամփ ընտանեկան բիզնեսին հարյուր հազարավոր դոլարներ է վճարել՝ կազմակերպության գոլֆի դասընթացների համար այն միջոցներից, որոնք նվիրաբերվել էին մանկական քաղցկեղի բուժման համար:

Թրամփ հիմնադրամը 2012 թվականին 59 հազար դոլար է ծախսել Golf Invitational ամենամյա հանգանակության ժամանակ, որը կայացել է «Թրամփ» ազգային գոլֆ ակումբում:

Ըստ տվյալների, այդ գումարները դուրս են բերվել Սուրբ Հուդա մանկական հետազոտությունների հիվանդանոցի նվիրատվություններից: Այդ ծախսերը 2013-ին հասել են 230,080 դոլարի, իսկ 2014 թվականին՝ 242,294 դոլարի: Պարզ չէ, թե այդ վճարումներից որքանն է գնացել Թրամփ կազմակերպությանը:

Ֆորբսը հաղորդում է, որ 2011-ին Էրիկ Թրամփի` Գոլֆի մրցաշարի հանգանակությունը եռապատկվել է: Հիմնադրամը հրաժարվել է Ֆորբսին տրամադրել մրցաշարի ծախսերի ցուցակը:
Ըստ «Ֆորբսի», մրցաշարի ծախսերի աճը համընկավ 2010-ին հիմնադրամի խորհրդի կազմի փոփոխության հետ, երբ Էրիկի ընկերներին փոխարինեցին հիմնականում նրանք, ովքեր ներկայացնում էին Թրամփ կազմակերպության ֆինանսական շահերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: