Հայերեն   English   Русский  

Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրդեհը կանխատեսելի էր. Կ. Գրիգորյան


  
դիտումներ: 1002

«Այն, ինչ տեղի ունեցավ Մարզահամերգային համալիրում կանխատեսելի էր ներկայիս շահագործողների մոտեցման պատճառով: Ես բազմիցս ասել եմ, որ աշխատանքի պատշաճ որակ չկա: Այլ անձնակազմ դժվար թե կարողանա վերահսկել իրավիճակը»:, - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հրդեհին ասաց համալիրի սեփականատիրոջ ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը` ընդգծելով, որ նախկինում ցանկացած միջոցառման ժամանակ տեղում լինում էր «Շտապ օգնության» մեքենա , հրշեջներ էին աշխատում:

Նա նշեց, որ համալիրի անվտանգության ծառայությունը ճանաչվել էր գերազանց: Սակայն վերջերս աշխատանքից ազատվել էին անվտանգության աշխատակիցները և հրշեջները: «2005 թվականից ի վեր նման միջադեպ տեղի չէր ունեցել, հրդեհ չի եղել», -ասաց նա:

Կորյուն Գրիգորյանը նշեց, որ իրենք անհանգիստ են, քանի որ չգիտեմ համալիրում մնացած շարժական գույքը ինչ վիճակում է. «Բռնազավթումից հետո ապօրինի շահագործվում է Մարզահամերգային համալիրում մնացած և նրան չպատկանող շարժական գույքը: Ըստ օրենքի` ոչ ոչ չի կարող օգտագործել ուրիշի գույքը: Տեղի է ունեցել ապօրինություն, որին մասնակցում է անգամ վարչապետը: Հերիք չէ զավթել են մեր գույքը, այժմ էլ թույլ չեն տալիս տեսնել, թե ինչ վիճակում է այն գտնվում», - ասաց նա:

Նախկին սեփականտիրոջ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ արդեն տարբեր հայցերով դիմել են Եվրադատարան և համոզված են, որ միայն այդ դատարանի միջոցով հնարավորություն կստեղծվի արդարույթուն վերահաստատելու համար:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է պարզի և պատժի մեղավորներին: Ինչո՞ւ են բացել սաունան համերգի ժամանակ: Սաունան ստեղծվել էր միայն սպորտային միջոցառումների համար. մի՞թե երգիչներն իրենց ձայնալարերը այդքան տաքացնելու կարիք ունեին», - եզրափակեց Կորյուն Գրիգորյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: