Հայերեն   English   Русский  

Ցանկանում ենք լավագույն կերպով պատրաստվել աշխարհի առաջնությանը. Գևորգ Դանիելյան


  
դիտումներ: 689

ունիսի 20-ից 30-ը Հարավային Կորեայի Մուջու քաղաքում կընթանա թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ) եւ Արման Երեմյանը (87 կգ):

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան Իրանից երեք մարզիկի է հրավիրել, համատեղ մարզումներ եւ մրցումային մենամարտեր անցկացնելու համար: Հունիսի 3-ից 13-ը Երեւանում ուսումնամարզական հավաք կանցկացվի.

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պատրաստվենք եւ լավագույնս հանդես գանք Հարավային Կորեայում»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Նշենք, որ մայիսի 12-ին, «Դինամո» մարզադահլիճում կայացավ թաեքվոնդոյի «Արմար» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցում էին 170-ից ավել պատանի մարզիկներ (2001/2010 թթ. ծնված) Երեւանից եւ հանրապետության մարզերից, որոնք մրցեցին հինգ տարիքային խմբերում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: