Հայերեն   English   Русский  

​Լինել սափրված թե ոչ, խնդիրը սա է


  
դիտումներ: 2074

21-րդ դարն է: Երիտասարդ տղաներն ու աղջիկները ապրում են ազատության այն դարաշրջանում, որը տարիներ առաջ անհաս էր: Մայրաքաղաքում կարող ես ամեն քայլափոխի հանդիպել հետաքրքիր կերպարների՝ արտասովոր սանրվածքով, հագ ու կապով, խելառ մտքերով: Վերջերս կարծես նորաձեւ է դարձել մորուք պահելն ու դրանով հպարտանալը: Փողոցով քայլելիս կարող ես հանդիպել հաստ մորուքով դեռահասների, 18-35 տարեկան երիտասարդների:

մորուք

Երեւանում մորուքասերների մեծ բանակ կա, նույնիսկ սոցիալական ցանցերում ստեղծվում են էջեր, որոնք նվիրված են մորուքավոր երիտասարդների: Աղջիկները խենթանում են հաստ մորուք ունեցող տղաների համար: Մարդիկ, ովքեր սիրում են կամ կախվածություն ունեն մորուքներից համարվում են պոգոնոֆիլներ: Չսափրված ու մորուքավոր երիտասարդների համար դա կամ ալարկոտության դրսեւորում է կամ ոճ, որը նոր է: Այնուամենայնիվ բոլոր ժամանակների ամենահայտնի մորուքավորը իհարկե Ձմեռ պապն է: Ով եւ երբ է առաջին անգամ սափրվել, կամ որոշել մորուք պահել հայտնի չէ, բայց հայտնի է այն մեկի անունն, ով ունի ամենաերկար մորուքը: Ազգությամբ հնդիկ Ռամ Սինգհ Չաուհան աշխարհում ամենաերկար մորուքն ունեցող տղամարդն է: 4.26 մետր երկարությամբ մորուքն աճեցրել է 32 տարիների ընթացքում: Տղամարդու համար մորուքն իր հպարտությունն է, որը խնամելու համար նա օրական երկու ժամ է ծախսում: Չաուհան այն երկարացրել է 15 տարեկանից սկսած և երբև է ածելի չի օգտագործել՝մորուքը կարճացնելու համար: Հնդիկ տղամարդը պատմելէ, որ Հնդկաստանում հնագույնժ ամանակներից ի վեր մորուքը հպարտության և հարգանքի խորհրդանիշ է եղել:

Լինել սափրված թե ոչ, խնդիրը սա է: Անկախը որոշեց հարցում անցկացնել, եւ պարզել, թե հայ աղջիկները նախընտրում են սափրված, թե մորուքով տղաների:

Հարցմանը մասնակցեց 25 աղջիկ, նրանցից 18-ը դեմ էին մորուքին, քանզի համարում էին դա ոչ հիգենիկ երեւույթ, սափրված տղաներն ավելի ցանկալի, կոկիկ ու հաճելի տեսք ունեն, իսկ հարցվածներից 7-ը կողմ էր մորուքին, նրանք պնդում էին, որ տղաներին դա սազում է, այն թաքցնում է սպիները եւ ավելի առնական տեսք տալիս:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: