Հայերեն   English   Русский  

​Օբյեկտիվ նախաքննության արդյունքում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար


  
դիտումներ: 463

Օբյեկտիվ,բազմակողմանի և լրիվ նախաքննության նպատակով 03.02.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթին հանձնված`

քաղաքացիների և ոստիկանների վիճաբանության ու կռվի փաստով հարուցվածքրեականգործով կատարված քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչներ Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ, որի հետևանքով նրանցից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպես, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2017 թվականիհունվարի 5-ին` Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող «Աֆրոդիտե» ակումբում, Հարություն Խաչատրյանն ու Վահե Հովհաննիսյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած ոչ սթափ վիճակում, հայհոյել և անհարգալից վերաբերմունք են դրսևորել ակումբի աշխատակիցների նկատմամբ, ինչի համար մի քանի անգամ դիտողության են արժանացել վերջիններիս և նշված տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող` ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ Հրաչյա Պալյանի ու Արթուր Հովհաննիսյանի կողմից: Ոստիկանները Հ.Խաչատրյանից ու Վ.Հովհաննիսյանից պահանջել են նաև դադարեցնել ակումբում գույքը վնասելուն ուղղված գործողությունները, ինչի շուրջ նրանց միջև վիճաբանություն է ծագել, որը շարունակվել է նաև դրսում:Հ. Խաչատրյանն ու Վ. Հովհաննիսյանը, չենթարկվելով իրենց կարգի հրավիրելու` ոստիկանների օրինական պահանջին, նախ աստիճանահարթակից վայր են գցելև ձեռքերով ու ոտքերով հարվածել գետնին ընկած Արթուր Հովհաննիսյանին, իսկայնուհետև` նրան օգնության հասած ՀրաչյաՊալյանին, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել:

Այսպիսով, ոստիկանների ծառայողական պարտականությունների հետ կապված` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար Հարություն Խաչատրյանին ու Վահե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:Քրեական գործի նախաքննությունն ավարտվելէ: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: