Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի նախագահը մասնակցել է սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը


  
դիտումներ: 586

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է սահմանադրական փոփոխություններին միտված հանրաքվեի քվեարկությանը, որով նախատեսվում է կառավարման նախագահական համակարգի ներմուծում:

Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

«Այս հանրաքվեն տարբերվում է Թուրքիայում անցկացված բոլոր նախորդ հանրաքվեներից, քանի որ ուղղված է կառավարման ձևի փոփոխությանը: Ես վստահ եմ, որ թուրք ժողովուրդը կընտրի երկրի արագ զարգացման ուղին»,- լրագրողներին ասել է նախագահ Էրդողանը:

Ավելի վաղ հանրաքվեին քվերակել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրըրմը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և այլ պաշտոնատար անձինք:

Թուրքիայի հիմնական օրենքի փոփոխության շուրջ պայքարը բևեռացրել է թուրքական հասարակությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները պնդում են, որ քաղաքական և տնտեսական անկայունության խորացման ֆոնին անհրաժեշտ է իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում, մինչդեռ նրա հակառակորդները վտանգավոր են համարում ղեկավարման լիազորությունները այնպիսի մի մարդու ձեռքում կենտրոնացնելը, ով քաղաքական գործիչների, լրագրողների, գիտնականների և հասարակական գործիչների շրջանում իր ընդդիմախոսների նկատմամբ արդեն ռեպրեսիաներ է կիրառում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: