Հայերեն   English   Русский  

Մարսելում հրապարակներից մեկը կկրի Սողոմոն Թեհլերյանի անունը


  
դիտումներ: 778

Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարկներից մեկը պաշտոնապես կկրի 1921 թվականին մարտի 15-ին Բեռլինում Թալեաթ Փաշային սպանած, հետագայում գերմանական դատարանի կողմից արդարացված Սողոմոն Թեհլերյանի անունը:

Այս մասին գրում է The Armenian Weekly-ն: Հրապարակի անվանափոխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 21-ին: Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդինը, մի շարք հանրային և քաղաքական դեմքեր, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները կմիավորվեն` պաշտոնապես հայտարարելու հրապարակի անվանափոխության մասին:

Միջոցառման կազմակերպիչներն են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: