Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». ՕՐՕ դաշինքի այլ գործիչների ևս կներգրավեն «Իգլայի» գործում


  
դիտումներ: 401

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների ևս:

«Մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները քննարկում են Սամվել Բաբայանի հետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային զինատեսակի ապօրինի ներկրման առիթով հարուցված քրեական գործում ներգրավել ՕՐՕ դաշինքի այլ գործիչների ևս:

Խոսքը «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի և պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի մասին է: Երկուսն էլ դաշինքի անդամ են, Պետրոսյանը նաև ընդգրկված է դաշինքի նախընտրական ցուցակում: Փորձեցինք նրանցից մեկնաբանություն ստանալ՝ արդյո՞ք իրավապահներն իրենց այդ մասին ակնարկ արել են կամ ունե՞ն նրանք նման մտավախություն: Ռազմիկ Պետրոսյանը նախ ասաց, որ Ս. Բաբայանին վերաբերող գործը շինծու է, իսկ իրեն որևէ մեկը որևէ բան չի ասել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՕՐՕ-ում շատերը մտավախություն ունեն, որ կարող է իրենց էլ ինչ-որ կերպ ներգրավեն այդ գործում: Իսկ հիմա դա չեն անում, քանի որ պատգամավորի թեկնածուները որոշակի անձեռնմխելիություն ունեն»,–գրում է թերթը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: