Հայերեն   English   Русский  

​Էլիզայից՝ Զեհրա. Թուրքիայի ծպտյալ հայ գերաստղը


  
դիտումներ: 1347

1913 թվականի մարտի 26-ին Էլիզա անունով հայ աղջիկ է ծվում Արաբկիրի Խարբերդ քաղաքում (այժմ Թուրքիայի արևելյան նահանգի մաս):

Էլիզա,Զեհրա Բիլիր

Էլիզան աներևեկայելի տաղանդավոր էր: Նա երգում էր թուրքերեն երգեր և դառնում է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին երգչուհին: Այս մասին գրում է armenianweekly.com-ը:

Նա նաև օպերետի պարուհի էր, ուսուցչուհի:

1990-ականներին նա, որպես ազգային երգերի դոցենտ, աշխատել է Ստամբուլի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգերի բաժնում: Նրան անվանում էին «թուրքական ժողովրդական երգերի մայր»:

«Ստամբուլի կանանց թանգարան» կայքի տվյալներով՝ Էլիզայի հոր անունը Հարություն էր:

Ցավոք, այս կինը երբեք հրապարակավ չի խոսել իր հայկական արմատների մասին, իսկ թուրքերը կարծում էին՝ նա թուրք է, հաշվի առնելով թուրքական անունը՝ Զեհրա Բիլիր:

Նա մահացել է Ստամբուլի ծերանոցում, 2007 թվականի հունիսի 28-ին:

Այսօր նրա հայկական ինքնությունն արդեն գաղտնի չէ: Շատ աղբյուրներում նշվում է, որ նրա իսկական ազգանունը Սուրհանդակյան է, չնայած նրա մանկության ընկերուհին՝ լրագրող, սյունակագիր Պերճուհի Բերբերյանը «Ագոս» թերթում գրել է, որ նրա ազգանունը եղել է Օլցույան:

Զեհրա Բիլիր անունը նա ստացել է ամուսնությունից հետո: Նրա մոր անունը եղել է Աղավնի Օլցույան:

Թուրքական Sabah թերթը 2012-ին հարցազրույց է անցկացրել Էլիզայի հետ:

Երբ խնդրել են խոսել հայկական արմատների մասին, նա ասել է.

Էլիզա,Զեհրա Բիլիր

«Ես Էլազիգից եմ: Չեմ հիշում հորս: Նա հայ էր: Նա գնաց կռվելու Առաջին աշխարհամարտում, երբ ես 1.5 տարեկան էի: Այլևս նրա մասին չլսեցինք: Նրան կամ սպանել են կամ մահացել է: Ես իմ թուրք հորը գիտեմ: Իմ անունը հայերեն է գրանցված, բայց ես թուրք եմ և մահմեդական»:

2007-ին «Ագոս»-ի նախկին գլխավոր խմբագիրը նրա մասին այլ բացատրություն է տվել.

«Նա երաժշտական դասեր է ստացել հայ երաժիշտ Արտակ Քանդան-Թերզինյանից: Նա իր իսկական անունն էր տալիս Ստամբուլի հայ մտավորականների շրջանում, բայց ոչ հրապարակավ: Նա Ստամբուլում հայ նկարիչի է դիմել՝ իր դիմանկարն անելու համար: Սակավաթիվ մարդիկ գիտեին նրա ինքնության մասին, բայց չէին ասում...նրան վատ վիճակի մեջ չդնելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: