Հայերեն   English   Русский  

​Սպանախով կոտլետներ


  
դիտումներ: 3181

Բաղադրությունը

2-3 հատ կարտոֆիլ

մի կապ սպանախ

կանաչի` համեմ ու մաղադանոս` ըստ ցանկության

աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խաշել ու կեղևահանել, ապա ճզմել, սպանախը խաշել, ջրքամել ու մանր կտրատել, խառնել կարտոֆիլի խյուսին: Սոխառած անել ու ավելացնել այդ զանգվածին: Կանաչին լվանալ, կտրատել ու խառնել ամբողջի հետ, համեմել աղով, պղպեղով , ապա կոտլետի տեսք տալ ու տապակել ձեթով: Կարելի է մատուցել ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում, նաև՝ խավարտի հետ:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: