Հայերեն   English   Русский  

​Գինին այլևս ոգելից խմիչք չէ Մոլդովայում


  
դիտումներ: 232

Մոլդովան հանել է գինին ոգելից խմիչքների ցանկից և դասել սննդամթերքների շարքին: Մոլդովայի խորհրդարանի որոշմամբ այլևս գինու վրա չեն տարածվի գովազդային և գիշերային ժամերին վաճառքի սահմանափակումները:

Նախագծի հեղինակի խոսքով փոփոխություններն ուղղված են խթանելու տեղական գինեգործությունը: Նա նաև վստահ է, որ որակյալ գինու օգտագործումը միայն օգուտ կբերի բնակչությանը, որը վերջին ժամանակներս նախընտրում է ավելի թունդ խմիչքներ:

Դրա հետ մեկտեղ, շատերը չեն ողջունել այդ նախագիծը` նշելով, որ այն միայն կբարձրացնի ալկոհոլի օգտագործումը երկրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: