Անջելինա Ջոլին կարող է զրկվել ավագ որդուց
Կամբոջայից որդեգրված Ջոլիի ավագ որդու` Մեդոքսի կենսաբանական հայրը հայտարարել է դերասանուհու որդու նկատմամբ իր իրավունքների մասին:
51-ամյա կամբոջացի Մաուն Սարատը, որն իրեն Մեդոքսի կենսաբանակնա հայր է ներկայացնում, բարեգործական կազմակերպության ղեկավար է:
Ինչպես հայտնի է, Մեդոքսը ծնվել է 2001թ.-ին, իսկ Անջելինա Ջոլին և նրա երկրորդ ամուսինը` դերասան Բիլի Բոբ Թորնթոնը նրան որդեգրել են 2002թ.-ին:
Քանի որ այդ ժամանակ Կամբոջայում մարդկանց առևտրից խուսափելու համար երեխաների որդեգրման գործընթացը բավական բարդացվել էր, դերասանուհին ստիպված էր եղել բոլոր կանոններին համաձայն և լիակատար օրինական հիմունքներով լուրջ բարդություններ և գործընթաց հաղթահարել:
Իսկ դերասանուհին իր հերթին հայտարարել է, որ Մաուն Սարատի ցանկացած հայտարարություն անհիմն է, քանի որ իր որդու հարազատ մարը մահացել է նրան ծննդաբերելու ժամանակ և որ ինքը երբեք չէր համարձակվի մորից խլել երեխային:
Ներկայումս այդ գործով դատական վարույթի մասին այլ տվյալներ բացակայում են և Ջոլին ակտիվորեն շարունակում է իր հասարական և խաղաղասիրական առաքելությունը: