Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազագույն ցուցանիշ է գրանցել


  
դիտումներ: 207

Ներկայումս Միացյալ Նահանգների նախագահի գործողությանն ու որդեգրած քաղաքականությանը աջակցություն հայտնում է ԱՄՆ-ի բնակիչների ընդամենը 37%-ը: Գրում է Life.ru.-ն:

Սպիտակ տան ղեկավարի վարկանիշը շարունակում է կայուն կերպով անկում գրանցել:

Այդ մասին վկայում են Gallup ըկերության անցկացրած հերթական հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես վկայում են մարտի 18-ին անցկացված հետազոտության արդյունքները, պետության ղեկավարի գործունեությանն աջակցում է հարցվածների ընդամենը 37%-ը, իսկ 58%-ը` դեմ է:

Համեմատության համար պետք է նշել, որ հունվարի 22-ին, երբ նմանտիպ առաջին հարցումն անցկացվել էր, ԱՄՆ-ի այն բնակիչների թիվը, որոնք դրական էին գնահատել նրա աշխատանքը (45%), հավասար էր եղել այն հարցվածների թվին, որոնք քննադատել էին նորընտիր նախագահի գործունեությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: