Անկարայում հարձակվել են ուսանողների վրա, կան վիրավորներ
դիտումներ: 311
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» լրատվական կայքը, Հաղորդակցության ֆակուլտետի շենքում մի խումբ ֆաշիստներ հարձակվել են ուսանողների վրա: Հարձակման ընթացքում նրանք բացականչել են. «Թեկուզ մեր արյունը հոսի, հաղթանակը իսլամինն է»:
Հարձակման հետևանքով չորս ուսանող վիրավորվել է: Վերջիններս հոսպիտալացվել են: Թուրքական կայքը մատնանշում է, որ հատկանշական է` այդ ֆաշիստական խմբի գործողություններին թուրքական ոստիկանությունը չի միջամտել: