Հայերեն   English   Русский  

Դաղստանն արգելել է Ադրբեջանից լոլիկի ներկրումը


  
դիտումներ: 208

«Յարագ-Կազմալյար» մաքսային անցակետում Ռուսաստանի Դաշնության`

անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով զբաղվող «Ռոսսելխոզնադզոր» ծառայության Դաղստանի վարչության տեսուչները թույլ չեն տվել լոլիկի խմբաքանակի ներկրումը, որը բերվել էր Ադրբեջանից: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ինչպես հայտնում է ադրբեջանական գործակալոթյունը` «Ռոսսելխոզնադզորի» մամուլի ծառայությանը հղում կատարելով, կարանտինի տակ գտնվող ապրանքի՝ 13.941 կիլոգրամ թարմ լոլիկի բուսասանիտարական վկայագրում հայտնաբերվել են անվավեր ուղղումներ, որն էլ դարձել է ապրանքի մուտքի արգելման պատճառ:

Բեռի սեփականատերը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերահսկողություն իրականացնող գերատեսչությունն արգելել է կարանտինի տակ գտնվող ապրանքը ներկրել Ռուսաստանի տարածք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: