Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1062

Մարտի 17-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ կներկայացվի ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Մոսկվա» կանտատը: Դիրիժոր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյան:

Մենակատարներ՝ Նունե Բադալյան (սոպրանո), Քրիստինե Սահակյան (մեցցո-սոպրանո), Առնոլդ Քոչարյան (բարիտոն), Սիրանուշ Գասպարյան (սոպրանո), Ինգա Կարապետյանց (մեցցո-սոպրանո), Տատյանա Տրենոգինա (սոպրանո), Տիգրան Օհանյան (տենոր): Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:

Մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիշար (Ռիչարդ) Կլայդերմանի համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Մարտի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան: Դերերում՝ Ալմաստ՝ Ինգա Կարապետյանց, Թաթուլ՝ Առնոլդ Քոչարյան, Նադիր շահ՝ Միքայել Հովակիմյան, Աշուղ՝ Պերճ Քարազյան , Շեյխ՝ Սարգիս Աղամալյան, Ռուբեն՝ Գևորգ Մաղաքյան, Գայանե՝ Թամարա Դադոյան: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրող դիրիժոր՝ Յուրի Դավթյան, բեմադրող ռեժիսոր՝ Գեորգի Իսահակյան, նկարչական ձևավորում՝ Վյաչեսլավ Օկունև:

Մարտի 20-ին, ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջազային երգչուհի Իլոնա Սագիևայի «Բարի գալուստ իմ աշխարհ» ցուցահանդես-համերգը: Իլոնա Սագիևան 10 տարի հանդես է եկել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կազմում: Այժմ աշխատում է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում: Վոկալ՝ Իլոնա Սագիևա, դաշնակահար՝ Խաչիկ Սահակյան, թմբկահար՝ Էդուարդ Հարությունյան, սաքսոֆոն՝ Դավիթ Մելքոնյան: Մուտքն ազատ է:

Մարտի 21-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա վավերագրական ֆիլմերի սցենարիստ, ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի «7 քար» գիտահանրամատչելի ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է հայկական խաղերի մասին, որոնցում դաստիարակչական գաղափարներ և հետաքրքիր գաղտնիքներ են թաքցված: Մուտքն ազատ է:

Մարտի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա համերգ «The New York-Yerevan Jazz Connection» խորագրով: Ներկայացնում են ՀՊԿՆ-ն և Վահագն Հայրապետյանը: Մասնակիցներ` Արի Ռոուլանդ, Զեյդ Նասեր, Վահագն Հայրապետյան, Վահան Մարտիրոսյան, Յաալա Բոլին, Քիթ Բաալա:

Մարտի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Մենակատարներ՝ Մարինե Դեինյան, Մագդա Մկրտչյան, Նունե Բադալյան, Սարգիս Աղամալյան, Արմեն Բադալյան, Արծվիկ Դեմուրչյան, Արևիկ Գյուլբուդաղյան, Գեորգի Առաքելով, Գրետա Բագիյան, Գոշ Սարգսյան, Դիանա Հարությունյան, Զոհրաբ Զոհրաբյան, Էլվիրա Խաչատրյան, Թամարա Դադոյան, Լիլիթ Սողոմոնյան, Լիլիթ Հակոբյան, Հովհաննես Այվազյան, Հայկ Տիգրանյան, Պողոս Բեազբեկյան, Սյուզաննա Մելքոնյան, Սիրանուշ Գասպարյան, Վարսենիկ Ավանյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: