Հայերեն   English   Русский  

​Սխտորի պահպանման տարբերակներ


  
դիտումներ: 2988

Բնության մեջ ամեն ինչ իր ժամանակն ունի, իր սկիզբն ու վերջը: Երբ գարնան շունչն արդեն զգացվում է օդում, խոհանոցում դա հետաքրքիր կերպով է արտահայտվում. սխտորը սկսում է փչանալ կամ ծիլեր արձակել: Թվում է՝ ինչ էլ անես, միևնույն է, փչանալու է:

Տնտեսուհիները նման դեպքերի համար փորձված միջոցներ գիտեն ու դրանցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

- Աղի մեջ թաղած սոխը ողջ ձմեռ անկորուստ կպահպանվի; Դրա համար փայտե արկղի մեջ պետք է սխտորը դասավորել կողք-կողքի ու վրան աղ ցանել, կամ էլ ապակյա տարայի մեջ դասավորել սխտորը ու աղը՝ վրայից այնքան լցնել, որ դատարկ անկյուններ չմնան: Այդ դեպքում կարևոր է, որ տարայի հատակին ու վերևում հաստ՝ մոտ 2-3 սմ աղաշերտ ստացվի:

- Շատերը սխտորը պահում են ալյուրի մեջ. բանն այն է, որ ալյուրը կլանում է խոնավության ավեցուկը: Ապակյա տարայի մեջ պետք է ալյուր լցնել, ապա յուրաքանչյուր գլուխը թաթախել ալյուրի մեջ, խիտ դասավորել ու վրայից նորից ալյուրի հաստ շերտ լցնել և պինդ փակել:

- Սխտորը լավ է պահպանվում նաև սոխի կճեպի մեջ (ի դեպ, այս կերպ երկու խնդիր է լուծվում. Զատիկին նաև ձու ներկելու համար պահած ներկանյութ կունենաք):

- Կարելի է սխտորներն առանձին-առանձին սննդային թաղանթով պինդ փաթաթել. դա կպաշտպանի չորանալուց:

- Ասում են՝ սխտորը լավ է պահպանվում ախտահանված ու լավ չորացրած ապակյա տարայի մեջ՝ առանց ալյուրի ու աղի:

- Կարելի է նաև կտորից տոպրակի մեջ պահել. պարզապես տոպրակը պետք է նախապես թունդ աղաջրի մեջ դնել, ապա լավ չորացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: