Հայերեն   English   Русский  

Ֆինլանդիայում միասեռ ամուսնություններն օրինականացվել են


  
դիտումներ: 755

Ֆինլանդիայում ուժի մեջ է մտել «Հավասար ամուսնությունների» մասին օրենքը: Այդ մասին հայտնում է Yle ռադիոկայանը: Գրում է Russain.rt.com-ը:

Ֆինլանդիայի խորհրդարանը օրենքն ընդունել էր 2014թ.-ին: Ֆինլանդիայի Ավետարանական Լյութերական եկեղեցու արքեպիսկոպոս Կարի Մյակինենը ևս իր աջակցությունն էր հայտնել օրենքի ընդունմանը, ինչից հետո հավատացյալները սկսել էին հրաժարվել եկեղեցուց:

Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերին Փարիզում հազարավոր քաղաքացիներ փողոցներ էին դուրս եկել, որպեսզի մասնակցություն ցուցաբերեն միասեռ ամուսնությունների դեմ կազմակերպված բողոքի ցույցերին:

Ավելի վաղ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը ԵՄ-ում առաջին առաջնորդը դարձավ որը միասեռ ամուսնություն կազմեց բելգիացի ճարտարապետ Գոտյե Դեստնեի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: