Հայերեն   English   Русский  

Քաղաքական ուժերը անտեսում են էկոլոգիական հիմնախնդիրները. բնապահպաններ


  
դիտումներ: 1060

Ընտրություններին ընդառաջ կուսակցությունները ներկայացնում են ծրագրերը: Ամեն ինչի մասին ասվում է, սակայն մինչև այսօր էկոլոգիական որևէ խնդրի մասին չի խոսվել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում ռազմավարական ծրագրերի հիմնական բացթողումը բնապահպանությունն է. այն պարզապես բացակայում է. «Սա մեզ դրդեց, որպեսզի մենք կոչով հանդես գանք՝ ներկայացնելով էկոլոգիական այն խնդիրները, որոնք օրհասական ենք համարում: Մենք մեծ քայլերով գնում են դեպի էկոլոգիական ճգնաժամ: Կոչ ենք անում կուսակցություններին անդրադառնալ այս ծխնդիրներին և ցույց տալ, թե ինչպես են նրանք տեսնում դրա լուծումը»:

Բնապահպանը գտնոմ է, որ ՀՀ ամենամեծ մտահոգությունը հանքարդյունաբերության էքստենսիվ, զարգացումն է: Հայաստանում գործում է 400 հանքավայր, որից 30 մետղական է, 21 պոչամբար ունենք և անընդհատ ավելացնում ենք դրանց քանակը. «Դրևա արդյունքում մենք զրկվում ենք բնական ռեսուրսներից, երկիրը ծածկում ենք պոչամբարներով, ինչը խիստ վնասում է միջավայրը և մարդկանց առողջությունը: Հիմքից վնասում է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացումը»,-նշեց տիկին Դանիելյանը

Նա ընդգծեց, որ էկոլոգիական հաջորդ կարևոր խնդիրը արարատյան արտեզյան ավազանի վիճակը խիստ մտահոգող է. «Հազարամյակներ օգտագործել են այդ ավազանը և հանկարծ 10 տարվա մեջ այնպիսի վնաս ենք տվել, որ ստորգետնյա ջրերը մինչև 15 մետր իջել են: Հիմա մի փոքր բարձրացել է, բայց դա շատ լուրջ խնդիր է»:

Ըստ բնահպանի՝ այս ամենի դեմ պայքարելու հիմնական միջոցը էկոլոգիական կրթությունն է:

«Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում անտեսվում է էկոմիգրացիայի խնդիրը: Հայաստանում այն ավելի արդիական է դառնում. «Մենք ուսումնասիրել ենք Հյուսիս-Հարավ ծրագրի գործընթացը: Այն մարդիկ, որ իրենց այգիների, հողերի դիմաց գումար են ստանում, ուղղակի լքում են երկիրը, որովհետև այլ տեղում նմանատիպ այգի չեն կարողանում ունենալ, որից բերք են ստացել, եկամուտ են ստացել: Այս խնդիրն առաջանում է ոչ միայն հանքարդյունաբերության, այլև ճանապարհաշինության պատճառով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: