Հայերեն   English   Русский  

​Վլադիմիր Ժիրինովսկին հայտնել է ՌԴ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին


  
դիտումներ: 923

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին պլանավորում է իր թեկնածությունն առաջադրել 2018թ. ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրություններին: Գրում է Russian.rt.com-ը:

«Դեկտեմբերին տեղի կունենա Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 31-րդ համագումարը: Դաշնության խորհրդի կողմից 2018թ. մարտին նախագահական ընտրությունների նշանակման վերաբերյալ որոշումից հետո մենք մասնակցություն կցուցաբերենք, և ամենայն հավանականությամբ, ես Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն կլինեն», - հայտարարել է Ժիրինովսկին:

Բացի այդ, նա հայտարարել է, որ եթե ՌԴ-ում այնպիսի պայմաններ լինեին, ինչպիսին Ամերիկայում են, ապա ինքը Թրամփի նման հաղթանակ կգրանցեր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրինովսկին կրկին ընտրվել է կուսակցության նախագահ:

Բացի այդ, նա ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունը նախագահի թեկնածու կընտրի համագումարի ընթացքում, որը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: