Հայերեն   English   Русский  

Թուրքիայում սպանված ՌԴ դեսպանի դին տեղափոխվել է Մոսկվա


  
դիտումներ: 336

Անկարայում զինված հարձակման հետևանքով սպանված Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի դին տեղափոխվել է Մոսկվա:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ինքնաթռին դիմավորել են Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավոիշօղլուն և Սերգեյ Լավրովը: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ցավակցել է Կարլովի կնոջն ու մորը:

Կառլովի հրաժեշտի արարողությունն ավելի վաղ կայացել էր Թուրքրիայի մայրաքաղաք Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում երկրի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է Անկարայում «Ռուսաստանը՝ թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեի ժամանակ, որի ընթացքում ելույթ ունենալիս 1994 թվականին Թուրքիայի Այդըն նահանգի Սյոքե շրջանում ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը կրակել է դեսպանի վրա: Հրաձգության հետևանքով վիրավորվել էր երեք մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: