Հայերեն   English   Русский  

​Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին


  
դիտումներ: 922

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սասուն-Տարոն» հայրենակցական միության կազմակերպած Արցախյան գոյամարտի մասնակից, «Սասունցիներ» կամավորական ջոկատի համահիմնադիր, ազատամարտիկ, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին:

Միջոցառման շրջանակում ցուցադվել է վաղամեռիկ գնդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փոքրիկ տեսաֆիլմ, որում ամփոփված էր Տարոն Խաչատրյանի անսահման սերն ու նվիրումը Էրգրի ու հայրենիքի հանդեպ: Երեկոյի շրջանակում վաղամեռիկ գնդապետի ընկերներն ու մտերիմները հուշեր են պատմել Տարոն Խաչատրյանի մասին: Հուշ-երեկոն ուղեկցվել է նաև ազգագրական երգերով, որոնց թվում հնչել է նաև վաղամեռիկ Տարոն Խաչատրյանի խոսքերով գրված երգը, որը կատարել է նրա որդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: