Հայերեն   English   Русский  

Թուրքիայում պատրաստել են հուլիսի 15-ի հեղաշրջան փորձի մասին գիրք


  
դիտումներ: 6853

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կորպարատիվ կապի վարչության նախաձեռնությամբ երկրում պատրաստվել է «10 հարց հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի և Ֆեթուլլահական ահաբեկչական կազմկերպության վերաբերյալ» խորագրով գիրք:

Ինչպես հաղորդում է թուրքական պաշտոնական «Անադոլու» լրատվական գործակալությունը, 42 էջանոց գիրը թուրքերեն և անգելերեն լեզուներով է: Հաղորդվում է, որ դրանում տեղ են գտել է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի զարգացումներն ու Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETÖ (Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպություն) կազմակերպության «իրական դեմքը» ներկայացնող տեղեկություններ:

Գրքում հետևյալ հարցադրումներն են արված՝ հեղաշրջման հանգեցրած գործընթացը ինչպե՞ս է սկսվել, հուլիսի 15-ի գիշերը ի՞նչ է տեղի ունեցել, հեղաշրջման փորձին որքա՞ն մարդ է մասնակցել, ինչքա՞ն զինամթերք է օգտագործվել, հուլիսի 15-ի հեղաշրջման հետևում ո՞վ է կանգնած, FETÖ-ն ինչպիսի՞ կազմակերպություն է, FETÖ-ի հանցավոր գործունեությունները որո՞նք են, Թուրքիայի ժողովրդավարությունը ո՞վ է փրկել, կառավարությունը հեղաշրջումից հետո ինչո՞ւ է այդքան շատ մարդկանց հեռացրել պաշտոններից, աշխատանքից հեռացնելն ու արտակարգ դրությունը արդյո՞ք հակասում են օրենքին, արդյո՞ք կառավարությունը ԱՄՆ-ից պահանջել է վերադարձնել Գյուլենին:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: