Հայերեն   English   Русский  

3 շախմատիստ նվաճեց ՀՀ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր


  
դիտումներ: 516

Ավարտվեց Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարը, որի արդյունքում երեք շախմատիստ նվաճեցին ՀՀ տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի ուղեգրեր:

2016 թվականի առաջին խմբի մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարի առաջին ութ տուրերում տոնեց 7 հաղթանակ և միայն մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով, այսպիսով մրցաշարի հենց մեկնարկից գործնականում ապահովելով առաջին հորիզոնականը: Հիշեցնենք, որ նմանատիպ արդյունք` մեկնարկային 7 հաղթանակ, Մարտիրոսյանը գրանցել էր իր համար հաղթական աշխարհի պատանեկան առաջնությունում:

Երկրորդ հորիզոնականը վստահորեն զբաղեցրեց Տիգրան Հարությունյանը, ով հաջող հանդես եկավ մրցաշարի միջնամասում և 13 հնարավորից վաստակեց 9 միավոր:

Եթե մրցաշարի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցների անունները մրցաշարի ավարտից դեռ մի քանի տուր առաջ գործնականում որոշված էին, ապա երրորդ հորիզոնականի և բարձրագույն խմբի երրորդ ուզեգրի համար ընթանում էր սուր և անզիջում պայքար: Վերջին տուրից առաջ Արման Միքայելյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել էին 7.5-ական միավոր և կիսում էին 3-4-րդ հորիզոնականները, իսկ 5-րդ հորիզոնականում ընթացող Հովիկ Հայրապետյանը վաստակել էր 7 միավոր: Վերջին տուրում Արման Միքայելյանի մրցակիցն էր Հովիկ Հայրապետյանը, ով նույնպես տեսական հնարավորություն ուներ գրավելու երրորդ հորիզոնականը, իսկ Մանուէլ Պետրոսյանի մրցակիցն էր մրցաշարի ետնապահ Կարեն Հովհաննիսյանը: Ավելացնենք, որ Միքայելյանը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում էր Պետրոսյանին և հաղթանակի դեպքում հենց նա կնվաճեր բարձրագույն խմբի ուղեգիր: Սակայն վերջին տուրում, որտեղ ընթանում էր նաև նյարդերի պայքար, ավելի ուժեղ գտնվեց Մանուէլ Պետրոսյանը, ով բավականին արագ հաղթանակ տոնեց Հովհաննիսյանի նկատմամբ, իսկ Արման Միքայելյանը, ով պարտիայի հենց մեկնարկից ուներ մեծ առավելություն Հովիկ Հայրապետյանի նկատմամբ, վերջնամասում գործեց անվստահ և պարտվեց: Այսպիսով երրորդ հորիզոնականը բաժին հասավ Մանուէլ Պետրոսյանին:

Եզրափակիչ աղյուսակ`

1.Մարտիրոսյան Հայկ – 9.5

2. Հարությունյան Տիգրան – 9

3. Պետրոսյան Մանուէլ – 8.5

4. Հայրապետյան Հովիկ –8

5. Միքայելյան Արման – 7.5

6. Հակոբյան Արամ – 7

7. Եզիազարյան Արմենակ – 6.5

8. Շահինյան Դավիթ – 6.5

9. Բակունց Ռաֆայել – 6.5

10. Քալաշյան Դավիթ – 6.5

11. Բաբուջյան Լևոն – 5

12. Թորոսյան Նորայր – 5

13. Սարգսյան Շանթ – 4

14. Հովհաննիսյան Կարեն – 1.5





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: