Հայերեն   English   Русский  

Վենետիկում արգելել են երթևեկել հեծանիվով


  
դիտումներ: 489

Վենետիկը «փակ» է այն զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են երթևեկել հեծանիվով։ Քաղաքային խորհուրդը ընդունել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոյի առաջարկը քաղաքում հեծանիվներով տեղաշարժվելն արգելելու վերաբերյալ։

Տեղի ոստիկանությունն այժմ 50 եվրոյի չափով կտուգանի այն զբոսաշրջիկներին, ովքեր հեծանիվով կհայտնվեն Վենետիկի փողոցներում և հրապարակներում։

Այս գործողությունն ուղղված է փողոցների թեթևացմանը։ Արգելքը կտարածվի ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղաբնակների վրա, որոնցից շատերի համար հեծանիվը տրանսպորտի հիմնական միջոց է։ Նրանց արգելել են հեծանիվով պտտվել քաղաքով, բայց, այնուամենայնիվ, Վենետիկի փողոցներում դրանով հայտնվելու իրավունք նրանք դեռևս ունեն՝ իհարկե՝ ոչ ամենուրեք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: