Հայերեն   English   Русский  

​Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արգելել է Բորիս Ջոնսոնին հեծանիվով աշխատանքի գնալ


  
դիտումներ: 540

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն արգելել է երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին հեծանիվով աշխատանքի գնալ: Իսկ նման որոշման կայացման համար պատճառ հանդիսացել է այն հանգամանքը, որ վտանգ կա, որ Բորիս Ջոնսոնը կարող է ահաբեկիչների համար թիրախ դառնալ:

Այժմ արդեն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ստիպված կլինի ծառայողական ավտոմեքենայից օգտվել: Գրում է Vesti.ru.-ն:

Հիշեցնենք, որ Ջոնսոնը վաղուց է նախընտրում քաղաքում հենց հեծանիվով տեղաշարժվել: Բացի այդ Բորիս Ջոնսոնը այդ փոխադրամիջոցից օգտվելու ամենահայտնի կողմանկիցներից է:

Լոնդոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Ջոնսոնը բազմիցս հայտարարել է, որ հենց հեծանիվները կարող են Լոնդոնը փրկել խցանումներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: