Հայերեն   English   Русский  

ՀՀ ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում


  
դիտումներ: 801

Այսօր կկայանա ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի պատասխան երկու խաղ:

Ժամը 15-ին կմեկնարկեն «Գանձասար»-«Միկա» և «Ալաշկերտ»–«Արարատ» պատասխան հանդիպումները: Քառորդ եզրափակչի առաջին հանդիպումներում հաղթել են Հայաստանի վեցակի գավաթակիր «Միկան» և հնգակի գավաթակիր «Արարատը»: Երկուսն էլ մրցակիցների նկատմամբ առավելության են հասել միևնույն՝ 2:0 հաշվով: Թե ինքանով է այդ պաշարը հուսալի պայքարը հաջորդ փուլում արունակելու համար, կպարզվի այսօր: Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի մյուս երկու զույգերի՝ «Բանանց»-«Ուլիս» (առաջին խաղում՝ 4:1) և «Շիրակ»–«Փյունիկ» (առաջին խաղում ՝ 0:3), պատասախան հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: