Հայերեն   English   Русский  

​Էրդողանին վիրավորելու համար բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել


  
դիտումներ: 458

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու գործով ձերբակալված Թուրքիայի բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հայտարարել է նախագահի փոստաբան Հուսեյն Այդընը:

Իրեն վիրավորելու համար հարուցված դատական գործերը հետ կանչելու մասին որոշումը հուլիսի 29-ին հայտարարել էր անձամբ Էրդողանը` այն ներկայացնելով որպես երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո իր քաղաքական հակառակորդների հետ հաշտեցման ցանկություն, հաղորդում է թուրքական «Հուրյեթ» թերթը:

Փաստաբանը նշել է, որ ազատ է արձակվել Էրդողանին վիրավորելու համար ձարբակալված կամ կալանավորված 10 հազար քաղաքացի: Հետ է կանչվել մոտ 4 հազար հայց` այդ թվում ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի և Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիի նկատմամբ հարուցված գործերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: