Հայերեն   English   Русский  

Աղասի Աղասյանն իր գրանցած արդյունքներով ոչ մի դեպքում չէր կարող մեկնել Ռիո. Փաշիկ Ալավերդյան


  
դիտումներ: 778

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է իր սաների ելույթներից Ռիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում:

Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Հավաքականը դեռ մի քանի ամիս առաջ արդեն ձևավորվում էր: Արդեն ամիսներ առաջ գիտեինք, թե ովքեր էին ներկայացնելու Հայաստանը Ռիո-2016-ում: Մեզ միայն խանգարեց Անդրանիկ Կարապետյանի արմունկի վնասվածքը: Անդրանիկի վնասվածքը կարող էր հոգեբանորեն ազդել մյուս մարզիկների վրա, սակայն. Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ: Կարողացանք ցույց տալ այն, ինչին պատրաստվել էինք»,­ ասաց գլխավոր մարզիչը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի 85 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Աղասի Աղասյանի հայտարարությանը, որ Առաքել Միրզոյանի տեղն ինքը պետք է հանդես գար Ռիո-2016-ում, հավաքականի Ալավերդյանի դիրքորոշումն այս հարցում հստակ է. «Ես Աղասի Աղասյանին վերաբերող հարցերին ես վերջին անգամ եմ անդրադառնում: Եթե Ռիո մեկներ միայն մեկ մարզիկ, ապա դա չէր լինի Աղասի Աղասյանը: Դա իմ կարծիքը չէ, մարզչական խորհրդի կարծիքն է»:

Ալավերդյանը նշեց, որ Աղասյանը հայտարարությունը, թե Հայաստանի առաջնությունում ինքը գերազանցել է Առաքել Միրզոյանին, լուրջ չէ. Մարզիկը կարող է նույնիսկ 20-30 կգ-ով հաղթել Հայաստանի առաջնություններում, բայց դա միջազգային չափանիշներին համապատասխան չի: 9 ամիս առաջ, երբ Առաքելը երկրորդ անգամ վիրահատվեց, ամեն ամիս սկսեց ավելացնել քաշերը:

Մարզիչն ընդգծեց, որ Աղասի Աղասյանը պատահական մարզիկ չէ, նա նույնիսկ ուսանողական խաղերից սկսած միշտ բարձր արդյունքներ է գրանցել, շատ մեդալներ ունի, սակայն չէր կարողանում ավելացնել կիլոգրամները. «Ես նրան ասացի՝ գնա, որտեղ ցանկանում ես մարզվի, կիլոգրամներդ ավելացրու և արի օլիմպիական թիմ: Երբ արդեն մնացել էր մեկ ամիս, նա իր կիլոգրամները ոչ թե ավելացրեց, այլ՝ 10 կգ էլ պակասեցրեց: Նա չէր կարող լինել օլիմպիական թիմի կազմում: Իսկ Առաքել Միրզոյանը ամիս-ամիս, օր-օրի իր կիլոգրամները բարձրացնում էր »,- պարզաբանեց Փաշիկ Ալավերդյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: