Հայերեն   English   Русский  

Հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովը եղել է Մոսկվայու՞մ


  
դիտումներ: 1834

Օգոստոսի 26-ին Ադրբեջանում հայտնի հաղորդավար Հաջի Նուրան Հուսեյնովի ֆեյսբուք և Ինստագրամ սոցիալական կայքերի էջերին հրապարակվել է նրա և Ռամիլ Սաֆարովի լուսանկարը, որը սպանել էր Հայաստանի ԶՈւ զինծառայող, սպա Գուրգեն Մարգարյանին: Հաղորդավարը նկար է հրապարակել Սաֆարովի ծննդյան կապակցությամբ և որպես գտնվելու վայր նշել է Մոսկվան:

«Իմ եղբայր, հրաշալի մարդ Ռամիլ Սաֆարով: Շնորհավոր ծնունդդ: Ողջ ադրբեջանական ազգը հպարտանում է քեզանով», - գրել է Հուսեյնովը:

Հուսեյնովի էջի նախորդ օրվա նկարները հրապարակվել են Չեչնյաից: հաջորդ օրը հաղորդավարը արդեն կիսվում էր իր նկարներով Մոսկվայում՝ Ադրբեջանի դեսպանատան հյուրատնից: Օգոստոսի 26-ի և 27-ին հրապարակածների շարքում կան նկարներ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ: Նկարների գտնվելու վայրը նույնն է, ինչ Ռամիլ Սաֆարովի հետ նկարներինը:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սահիբ Սաֆարովը ադրբեջանցի սպա է, ով 2004 թվականին կացնով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ում հետ նա Բուդապեշտում դասընթացներ էր անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
2006 թվականին Սաֆարովը ցմահ ազատազրկման դատապարտվեց հունգարական դատարանի կողմից: Սակայն, 2012 թվականի օգոստոսի 31-ին բոլոր թաքուն արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ընդունեցին որպես ազգային հերոսի: Նույն օրը Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց: Սաֆարովը որպես նվեր բնակարան և մայորի կոչում ստացավ: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների դադարեցմանը: Սաֆարովի ազատ արձակումը և հերոսացումը դատապարտվեցին միջազգային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: