Հայերեն   English   Русский  

Կանադացիները 41 տարի անց պարզել են, որ ծննդատանն իրենց շփոթել են


  
դիտումներ: 668

Երկու բնիկ կանադացիներ 41 տարի հետո պարզել են, որ իրենց շփոթել են ծննդատանը:

Միջադեպը տեղի է ունեցել 1975 թվականին Norway House Indian Hospital-ում, ընդ որում երեխաները ծնվել են 3 օրվա տարբերությամբ: Նրանք երկար ժամանակ ապրել են նույն քաղաքում, առանց անգամ կասկածելու տեղի ունեցածի մասին:

Նշենք, որ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է այս տարվա ընթացում: Տղամարդիկ որոշել են ԴՆԹ թեստ անցկացնել, քանի որ նախորդ դեպքում ևս երեխաները ծնվել են նույն հիվանդանոցում, նույն թվականին:

Կանադայի առողջապահության նախարար Ջեյն Էլիոթը միջադեպից հետո հայտնել է, որ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ տեղաբնիկներին սպասարկող առողջապահական կառույցների աշխատանքն ավելի լավ պետք է վերահսկվի:

Նա չի բացառում նման միջադեպերի առկայությունը, որոնց մասին դեռևս հայտնի չէ: David Tait and Leon Swanson, both close to tears





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: