Հայերեն   English   Русский  

Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյան. Լուսանկար


ՖԲ գրառում


  
դիտումներ: 1849

ՀՀոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը Facebook-ում գրում է.

Հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա: Արթուր Վանոյանի՝ հրաշալի մարդու, հոր, ընկերոջ, պատվախնդիր սպայի և բարձրակարգ մասնագետի հիշատակը կմնա բոլորիս սրտում:

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ը , որ վաղը` հուլիսի 18-ին պետք է կայանար ոստիկանության պարեկապարեկային գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանի տղայի հարսանիքը: Արթուր Վանոյանը զոհվեց այսօր ծառայողակա պարտքը կատարելիս:

Հիշեցնենք, որ այսօր ՊՊԾ գնդի վրա զինված անձանց հարձակման հետեանքով 1 ոստիւկան է զոհվել, մի քանիսը վիրավոր են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: