Հայերեն   English   Русский  

Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է


  
դիտումներ: 772

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր ժամանակավորապես որակազրկվել են դոպինգի պատճառով:

Որակազրկված մարզիկների թվում է նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը, ով չի կարող մասնակցել մրցաշարերի: Հռիփսիմե Խուրշուդյանի՝ 2008 թվականի Պեկինի Օիմպիական խաղերի ժամանակ հանձնած դոպինգ-ստուգման նմուշի արդյունքը դրական է։ Ըստ դրա` Խուրշուդյանը 2008-ին ստանազոլոլ կոչվող արգելված դեղամիջոցն է օգտագործել։

Մարզիկների որակազրկումն ուժի մեջ է մինչև գործի քննության ավարտը:

Բացի Խուրշուդյանից, դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել ևս վեց ծանրորդների դեպքում, որոնք ներկայացրել են Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Մոլդովան։ Դրանց թվում են նաև Պեկինի Խաղերի 94 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր Իլյա Իլինը (Ղազախստան) և 75 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր Նադեժդա Եվստյուխինան (Ռուսաստան)։Բոլոր 7 ծանրորդներն էլ ժամանակավոր հեռացվել են մրցումներից։

Հիշեցնենք, որ Խուրշուդյանը Հայաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ռիոյի օլիմպիական խաղերին: Մեղքը ապացուցվելու դեպքում հայաստանցի մարզիկը երկու տարով կորակազրկվի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: