Հայերեն   English   Русский  

Հայագիտական սեմինար-քննարկումների շարք


  
դիտումներ: 732

Այսօր` հոկտեմբերի 4-ին, մեկնարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի կազմակերպած հայագիտական սեմինար-քննարկումների շարքը:


Այն տևելու է մեկ ամիս: Սեմինարն անցկացվելու է փուլերով. անդրադարձ է կատարվելու հայագիտական թեմաների, հայոց պատմության նախաքրիստոնեական ժամանակաշրջանին և այլն:
Առաջին սեմինարը կրում էր «Ճանաչենք մեր թշմամուն» խորագիրը: Մասնակիցները քննարկեցին Թուրքիայի պատմությունը, ներքաղաքական ներկա կյանքը, հետօսմանյան ժամակաշրջանում թուրք առաջնորդների գործունեությունը, մտավորականների ելույթներն ու քննադատությունները իրենց երկրի ներքին և արտաքին քաղաքական ռազմավարության վերաբերյալ:
Երիտասարդ ՀՀԿ-ականները դիտեցին թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կողմից հայերեն թարգմանված փաստավավերագրական ֆիլմ` 1923-1960թթ. Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ:
ՀՀԿ ԵԿ գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Վահե Մովսիսյանը նշեց, որ նման միջոցառումները կարևոր են, որովհետև դրանց միջոցով ճանաչում ենք մեր դարավոր հակառակորդին. «Քանի որ և′ Թուրքիայում, և′ թուրքամետ երկրներում զբաղվում են հակահայկական քարոզչությամբ, ինչպես նաև թուրք մտավորականները կեղծում են հայոց պատմությունը, մենք պետք է ոչ միայն քաջատեղյակ լինենք նրանց պատմությանը, այլև ներկայիս Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական կուրսին»:
Նշենք, որ հանձնաժողովի անդամները սեմինարի նյութերը վերցրել են թուրքական աղբյուրներից` թարգմանելով դրանք հայերեն:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: