Հայերեն   English   Русский  

Զբոսանք Սպահանի հայկական թաղամասում


  
դիտումներ: 1146

Հայկական Նոր Ջուղա թաղամասը գտնվում է Սպահանում՝ Զայանդե գետի աջ ափին:

Հիմնադրվել է Ջուղայից (Նախիջևան) գաղթածների կողմից՝ XVII դարի սկզբին, և համարվում է աշխարհի խոշորագույն և հնագույն հայկական թաղամասերից մեկը:

Իսֆահանի հայկական թաղամաս

Նոր Ջուղա թաղամասը ստեղծվել է 1606 թվականին՝ Սեֆյան Շահ Աբբաս I-ի հրամանով: Հետևելով Շահի հրամանին՝ մոտ 150 հազար հայեր լքել են Նախիջևանը և տեղափոխվել են Սպահան:

Իսֆահանի հայկական թաղամաս

Շատ հետազոտողներ համակարծիք են, որ Շահ Աբասն ընդհանուր առմամբ լավ էր վերաբերվում թաղամասի բնակչությանը: Նոր Ջուղայի բնակիչները զբաղվում էին մետաքսի առևտրով: Այդ պատճառով, Պարսկաստանի շահը հույս ուներ օգտագործել հայերի գործունեությունը ի շահ ողջ երկիրի:

Իսֆահանի հայկական թաղամաս

Այսօր Նոր Ջուղայի դեռևս բնակեցված է հայերով: Այստեղ կա դպրոց տեղացիների համար, ինչպես նաև 16 եկեղեցիներ, որոնցից մեկը՝ Սուրբ Ամենափրկչի տաճարը, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, և համարվում է Իրանի ամենագեղեցիկ քրիստոնեական եկեղեցիներից մեկը:

Իսֆահանի հայկական թաղամաս

Նոր Ջուղայի հայերը հետևում են Իրանի հագուստի վերաբերյալ օրենքին, միևնույն փայփայում են իրենց լեզուն, տարբերվող խոհանոցը և մշակույթը:

Իսֆահանի հայկական թաղամաս

Պետք է նշել, որ Սեֆյան արքայատոհմի ղեկավարության քաղաքականությունը աչքի էր ընկնում հայերի նկատմամբ հանդուրժողականությամբ՝ համեմատած այլ կրոնական փոքրամասնությունների, ինչպիսիք են իրանական վրացիները ու չերքեզները:

Իսֆահանի հայկական թաղամաս

Այսօր թաղամասի բնակչությունը հասնում է 10-12 հազարի: Բացի այդ, թաղամասը շատ սիրված է զբոսաշրջիկների և Իրանի երիտասարդների շրջանում:

Իսֆահանի հայկական թաղամաս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: