Հայերեն   English   Русский  

Արաբական պետությունների լիգան որակել է Հիզբալլահը որպես ահաբեկչական խումբ


  
դիտումներ: 327

ԱՊԼ-ն հայտարարել է Լիբանանի Հիզբալլահ շարժումը «ահաբեկչական» խումբ: Մի քանի օր առաջ նման դիրքորոշում էր ընդունել նաև Պարսից Ծոցի համագործակցության խորհուրդը:

Որոշումն ընդունվել է կազմակերպության նստավայր Կահիրեում ուրբաթ օրը ԱՊԼ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

Արաբական պետությունների լիգայի 22 անդամներից գրեթե բոլորը աջակցել են այդ որոշմանը՝ բացառությամբ Լիբանանի և Իրաքի:

Բացատրելով Լիբանանի դիրքորոշումը՝ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջիբրան Բասիլը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Մենք ձեռնպահ մնացինք, քանի որ բանաձևը չի համապատասխանում արաբական հակաահաբեկչական պայմանագրին: Հեզբոլլահը մեծ ներկայացուցչություն ունի Լիբանանում և այն երկրում հիմնական քաղաքական ուժերից է»:

Ընդունած որոշման վերաբերյալ հայտարարությունը մամուլի ասուլիսի ընթացքում ընթերցել է Բահրեյնի ներկայացուցիչը:

Նշենք, որ շիական Հիզբալլահ կազմակերպությունը մասնակցում է սիրիական հակամարտությանը՝ հանդես գալով նախագահ Բաշար ալ-Ասադի աջակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: