Հայերեն   English   Русский  

Ուզում եմ՝ հայրենիքից հեռանան սարայները, և Հայաստան վերադառնան մարդիկ


  
դիտումներ: 5181

«Ուզում եմ՝ հայրենիքից հեռանան սարայները, և Հայաստան վերադառնան Մարդիկ։ Այդքան բան։

Հ.Գ. Այն, ինչ տեղի է ունենում, արտագաղթ չէ, այլ արտաՀՈՍՔ։(
Հեղեղում ենք օտար ափերը՝ ամայացնելով մերը։
Ատոմի պես անվերադառնալիորեն ճեղքվել ենք։ Էդքան բան...
Պատ կա, «ոմանցից» ավելի հոգևոր է... Էդքան բան!»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Նազենի Հովհաննիսյանի գրառման «սարայ» արտահայտությունը կապված է Արամի 30 հասցեում գտնվող շենքի ապամոնտաժման մասին ճարտարապետ Լևոն Իգիթյանի՝ քննադատությունների ենթարկվող հայտարարության հետ:

Հիշեցնենք, որ ճարտարապետ Լևոն Իգիթյանը խոսելով շենքի ապամոնտաժման մասին` նշել էր, որ այն ոչ թե ճարտարապետական արժեք է, այլ սարայ: «Եթե մի ժողովուրդ նման շինությունը համարում է արժեք, ես ցավում եմ այդ ժողովրդի համար: Մենք հոգևոր տեսակետից այդքան աղքատ չենք, այդ սարայի համար աղմուկ չեն հանում:

Եթե որևէ մեկն ապացուցի, որ այն մշակութային հուշարձան է իրենից ներկայացնում, կմտածեմ, որ մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է հայերի արժեքը»,- ասել էր նա:

Արամի 30

Լևոն Իգիթյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: