Հայերեն   English   Русский  

Թուրքիայում առաջարկում են ազգայնացնել խոշորագույն մասնավոր բանկը


  
դիտումներ: 322

Թուրքիայի նախագահի օգնական Իգիթ Բուլութը կոչ է արել ազգայնացնել Թուրքիայի խոշորագույն մասնավոր բանկ «Isbank»-ը, որի բաժնետոմսերի մի մասը պատկանում է հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP), հաղորդում է թուրքական TRT Turk-ը:

«Երկրի նախագահի, պետության, ժողովրդի և կրոնական համայնքների հասցեին հնչեցրած վիրավորանքներից հետ բանկը պետք է անմիջապես վերադարձվի ժողովրդին»,- ասել է Բուլութը:

Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հունվարի 16-ին կուսակցության հավաքին ելույթով հադես գալիս Էրդողանին անվանել է «բռնապետի ծաղրանկար»՝ մեղադրելով կոռուպցիայի թողտվության մեջ: Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով վճարել մոտ 33 հազար դոլարի բարոյական փոխհատուցում իր ելույթի համար, որը, ըստ նախագահի, հրապարակային վիրավորանք է:

«Isbank»-ը ստեղծվել է 1924թ.-ին Աթաթյուրքի կողմից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: