Հայերեն   English   Русский  

Մի քիչ էլ դիմացեք. լավ է լինելու. Դավիթ Գասպարյան


  
դիտումներ: 3430

Հայաստանում 2015 թվականի ընթացքում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ. նույն փախեփախն է, նույն աղքատությունն է: Չգիտեմ` երբ պետք է խելքի գանք ու շրջվենք դեպի ժողովուրդը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով` մենք բոլորս էլ գիտակցում են այս վիճակի լրջությունը, սակայն ոչինչ չենք ձեռնարկում. «Ո՞ւր ենք հասցրել ժողովրդին: Նոր Տարվա նախաշեմին կուզեի որևէ դրական բան հիշեի, սակայն դրանք շատ քիչ են եղել: Եզակի գեղեցիկ նմուշներից է կառավարության նոր շենքն է: Դրանով հրապարակը ամբողջանում է, թեև «Սևան» հյուրանոցը դեռևս մնում է ավիրված վիճակում: Դա էլ օրենքը չի կարողանում վերահսկել»:

Անդրադառնալով տարվա գլխավոր մշակութային իրադարձություններին` Դավիթ Գասպարյանը տեսակետ հայտնեց, որ այդ ոլորտում նույնպես մեծ փոփոխություններ չեն եղել. «Գրական առօրյայում նույն իրավիճակն է: Գրքեր են հրատարակվում, շնորհանդեսներ են տեղի ունենում: Դա բավարար չէ: Թռիչք, բարձր մի բան, որով ընթերցողին կապեն հող ու ջրին չկա: Կան լավ գրքեր և պատմվածքներ: Սակայն գրականությունը` որպես ընդհանուր երևույթ չկա: Պետք է քայլ անենք իրավիճակը բարելավելու համար: Այսպես շարունակել հնարավոր չէ: Մենք դարձել ենք դոնոր ազգ: Չենք մտածում մեր ժողովրդի մասին: Ոչ մի բան չի արվում աշխատանքով ապահովելու համար: Մենք հիվանդ, անկյալ կացության մեջ ենք» ,- ասաց գրականագետը:

Այնուամենայնիվ, Դավիթ Գասպարյանը գտնում է, որ հնարավորինս ուրախ և զվարթ նշեց գալիք տոները. «Նոր Տարին մեր ժողովրդի ամենասիրած տոնն է: Ոչ մի այլ տոն նման նվիրումով չենք նշում: Այդ ճոխ սեղանի մեջ ոչ մի վատ բան չկա: Դդումի տոնը գնահատում ենք, իսկ սա ` ո՞չ»:

«Ժողովուրդ ջան, մի քիչ էլ դիմացեք. լավ է լինելու: Հույսներդ մի՛ կտրեք».- եզրափակեց Դավիթ Գասպարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: