Հայերեն   English   Русский  

Ինչպես կանգնեցնել երեխայի ճիչը մի քանի վայրկյանում. տեսանյութ


Բժիշկը բացահայտել է նորածնին հանգստացնելու հասարակ շարժում,


  
դիտումներ: 1493

Նորածնի կամ դեռ փոքրիկ երեխաների ծնողները հաճախ ստիպված են լինում անընդմեջ լսել երեխայի ճիչը: Նրանք կամ սոված են, հոգնած կամ էլ ուրախություն են փնտրում, և այս ամենի մասին ձեզ անպայման իմաց կտան:

Մինչ շատերը այս խնդրի լուծման սեփական լավագույն տարբերակներն են որոշել, այսուհանդերձ, դրանք միշտ չէ, որ աշխատում են: Խոսքը հատկապես գիշերվա կեսին երեխայի լացի մասին է:

Իսկ բժիշկներից մեկը պնդում է, որ այս հարցի լուծման հասարակ տարբերակ է գտել. նա առաջարկում է երեխային գրկելու հասարակ տեխնիկա:

Յութուբյան տեսանյութում, բժիշկ Համլիթոնը բացատրում է, որ աշխատանքի բերումով ծնողների հետ շատ է զրուցում ճչացող երեխաների մասին:

Բժիշկն, որը հաստատվել է Կալիֆոռնիայում, իր կարիերայի ընթացքում կատարելագործել է տեխնիկան ՝ օգնելու համար երեխաների ճչոցների դեմ պայքարող մայրիկներին ու հայրիկներին:

Ծալելով երեխայի ձեռքը դեպի կրծքավանդակը` բժիշկը ձախ ձեռքով երեխային պահում է դեմքով դեպի ներքև 45 աստիճան անկյան տակ, իսկ մինչ նրան զգուշորեն ճոճելն ու պտտելը, աջ ձեռքով ետևից պահում է երեխային:

Իսկ ավելի պատկերավոր հասկանալու համար պարզապես դիտեք տեսանյութը

https://youtu.be/j2C8MkY7Co8





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: