Հայերեն   English   Русский  

​Քրիզանթեմ


  
դիտումներ: 5361

Ընդամենը հաշված օրեր են մնացել մինչև այն ժամանակը, երբ տեղի կունենա աշխարհի ամենախոշոր ծաղկային ցուցահանդեսը` FloraHolland-ը, որն իր դռները կբացի աշխարհի տարբեր երկրներից ժամանած այցելուների առաջ: Միջոցառման կազմակերպիչները վերջին օրերի ընթացքում բազամթիվ նամակներ են ստանում ինչպես էլեկտրոնային փոստով, այնպես էլ սոցիալական ցանցերով: Գրում է Flowerexperience.eu-ն:

Առավել հաճախ տրվող հարցերից են, թե ինչպես և որտեղ կարելի է տեղեկություն ստանալ քրիզանթեմների տեսակների մասին, որոնք են քրիզանթեմներից փնջեր պատրաստելու վերջին տենդենցները: Եթե մայրաքաղաքների բնակիչներն առավել շատ կարող են նման տեղեկություն ստանալ, ապա մարզերի բնակիչները տեղեկություն ստանում են երրորդ անձանցից:

Ժամանակակից քաղաք

Ինտերիերի հարցում մշտապես անակնկալների համար տեղ կգտնվի: Ծաղիկները և բույսերը որպես բնական աղբյուր տան կամ գրասենյակի ինտերիերին վայրի բնության մասնիկ են հաղորդում:

Գույները համակցվում են ինչպես բաց, այնպես էլ մուգ երանգներով` կապույտի երանգներ և կանաչի շեշտադրումներ: Նախապատվություն տրվում է ոչ մեծ չափսի ծաղիկներին և հենց այդ պատճառով տպավորություն է ստեղծվում, որ դրանք տանը հայտնվել են անմիջապես բնությունից:

Փնջերում և դեկորացիաներում պարտադիր է կանաչ գույնի առկայությունը: Այդ ամենը միասին իրենց անկատարելիությամբ casual ոճի հիասքանչ կերպար են ստեղծում:

քրիզանթեմ









Էկոլոգիական շքեղություն

Ինտերիերը հանգստության օազիս է, որի մեջ առկա բնական բարձրորակ նյութերն իրենց էլեգանտության մասնիկն են հաղորդում:

Եվ միայն ապակյա և փայլող ակցենտներն են ուշադրության կենտրոնում հայտնվում: Բնական քարերը, պողպատյա առարկաները, պղինձը և ոսկին համադրում են այն նպատակով, որպեսզի էքսկլյուզիվ տրամադրություն հաղորդեն:

Դրանում գլխավոր շեշտադրումը էկոլոգիական ասպեկտների առկայություն է, որոնք չեն խախտում շրջակա միջավայրի և մարդու հավասարակշռությունը: Գորշ-կանաչ երանգները կարծես վերադարձնում են դեպի իրական բնություն:

քրիզանթեմ









Երջանիկ կյանք

Այստեղ գերիշխում են ուրախ և թեթև կերպարները` բաց երանգների և երկրաչափական ձևավորումների համակցումով:

Ինտերիերի մեջ կարելի է հանգիստ քրիզանթեմներից պատրաստած կոմպոզիցիաներ ներառել կամ այլ առարկաներ, որոնք մանկական խաղալիքներ են հիշեցնում:

Դա յուրօրինակ կյանքի ձև է` անբռնազբոսիկ և հանգիստ, երբ մարդիկ ցանկանում են իրենք իրենց համար տոնակատարության զգացում առաջացնել, երբ ընտանիքի բոլոր անդամները կամ համախոհների խումբը միասին է հավաքվում:

Այս տենդենցի հետ կապված ակտուալ են վառ, ոչ բարդ ծաղիկներն, ինչպիսիք էլ հանդիսանում են քրիզանթեմները:

Այստեղ նրանց գույնը մեծ նշանակություն ունի: Կոմպոզիցիաների մեջ կարելի է տոնական աքսեսուարներ կիրառել, որոնք ևս պետք է վառ և անհոգ լինեն:

Կայանալիք FloraHolland ցուցահանդեսի ընթացքում մի շարք նոր գաղափարներ կցուցադրվեն, թե ինչպես կարելի է քրիզանթեմը հետաքրքիր կերպով կիրառել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: