Հայերեն   English   Русский  

​Հոկտեմբերի 15-ը գյուղացի կանանց միջազգային օրն է


  
դիտումներ: 1161

Հոկտեմբերի 15-ը գյուղացի կանանց միջազգային օրն է

1995թ-ին Պեկինում, ՄԱԿ-ի Կանանց 4-րդ միջազգային համաժողովում, որոշվել է հոկտեմբերի 15-ն ընդունելԳյուղացի կանանց միջազգային օր:

Գյուղացի կանայք կազմում են աշխարհի բնակչության մեկ քառորդից ավելին: Օրը կոչված է հանրությանը հիշեցնելու, թե որքան շատ բաների համար է պարտական գյուղացի կնոջն ու նրա աշխատանքին:

Անկախի հետ զրույցում Ազատան գյուղի բնակչուհի Կարինե Հակոբյանը նշեց, որ գյուղացի կինը աշխատասեր է, կարգապահ, հավատարիմ եւ հոգատար: Նրա խոսքով այսօր նման կանայք չեն կարող իրենց կյանքը պատկերացնել առանց հողի գործի, անասնապահության, բանջարաբոստանային կուլտուրայի եւ այլն: Գյուղացի կինը ի տարբերություն քաղաքում ապրող կնոջ, ավելի հասարակ է, պարզ եւ շատ դժվարությամբ է վաստակում իր օրվա հացը:

Շատ հաճախ անծանոթները, զբոսաշրջիկները, հարեւան գյուղի բնակիչները կամ քաղաքացիները հյուրընկալվել են Կարինեի տանը, նա սրտաբաց ընդունել է, հյուրասիրել, զրուցել ու պատմել իր առօրյան:

Գյուղացի կանայք անգին է, կարծում է նա, եւ վստահ է, որ երջանկության նման չափաբաժինը միայն իրեն է տրված:

Շնորհավոր տոնդ հայ գյուղացի կին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: