Հայերեն   English   Русский  

Վրաստանի վարչապետը կմեկնի Ադրբեջան


  
դիտումներ: 730

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:

Երկօրյա այցի շրջանակներում նախատեսվում են Գարիբաշվիլիի հանդիպումը երկրի ղեկավարության հետ, ինչպես նաև հանդիպումներ՝ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով:

Վրաստանի կառավարական պատվիրակության մեջ են մտնում արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիյան, վարչապետի խորհրդական Սավալան Միրզոևը, խորհրդարանականներ Զուրաբ Թքամելիձեն և Մահիր Դարզիևը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: