Հայերեն   English   Русский  

Ղրղզստանում մեկնարկել է Քոչվորների առաջին համաշխարհային խաղերը


  
դիտումներ: 839

Ղըրղզստանում մեկնարկել է Քոչվոր ժողովուրդների առաջին համաշխարհային խաղերը: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Չոլպոն Աթը քաղաքում, որը տեղակայված է Իսիկ Կուլ լճի ափին:

Հանդիսության ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Ղըրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Վերջինս նշել է, որ այս խաղերի նպատակն է ցույց տալ քոչվոր ժողովուրդների պատմությունը, ավանդույթները, կենցաղը և մշակույթը: Միջոցառմանը մասնակցել է Արտասահմանաբնակ թուրքերի և բարեկամ ժողովուրդների միության նախագահ Քուդրեթ Բյուլբյուլը, Բիշքեքում Թուրքիայի դեսպան Մեթին Քըլըչը և մի շարք այլ հյուրեր: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեսանյութի միջոցով իր շնորհավորական ուղերձն է հղել խաղերի կազմակերպիչներին և մասնակիցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: