Հայերեն   English   Русский  

​ Գանգուղեղային վնասվածք՝ մոտոցիկլետով պատին հարվածելու հետևանքով


  
դիտումներ: 805

Սեպտեմբերի 15-ին, ժամը 11.50-ին, Գետազատ գյուղի բուժամբուլատորիայից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 28-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է մոտոցիկլետով պատին հարվածելու հետևանքով:

Պարզվել է, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում, երիտասարդը «Մուրավեյկա» մակնիշի մոտոցիկլետով բախվել է Արարատի մարզի Մրգանուշ գյուղի Պ. Սևակի փողոցի թիվ 12 տան պատին և ստացել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: