Հայերեն   English   Русский  

Ֆիլիպ Կիրկորովը ցույց է տվել Ալլա Պուգաչովայի մերկ նկարը


  
դիտումներ: 2317

«Ահա, 20 տարի առաջ կորած նկարի հետ պատահական ու երկար սպասված հանդիպում»,-ինսթագրամի իր էջում գրել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովն ու հրապարակել Պուգաչովայի նկարի ֆոնին արված իր լուսանկարը: Նկարում Պուգաչովան պատկերված է մերկ:

Պուգաչովայի երկրպագուներն իսկույն ևեթ Կիրկորովին հազարավոր մեկնաբանություններ գրեցին՝ խնդրելով պարզաբանել, թե ով է նկարի հեղինակը: Գրում է kp.ru-ն, որին հաջողվել է պարզել հեղինակին: Личная страничка героя публикации в соцсети

Վերջինս նկարիչ Վլադիմիր Դուբոսարսկին է. ստեղծագործությունը 1995թվականի է: Սա ռուսական էստրադայի պրիմադոննային մերկ պատկերելու առաջին փորձն է եղել: Ավելի ուշ՝ 1999թ.-ին, այլ նկարիչներ պատկերեցին Պուգաչովային խալաթով: Այդ նկարն մինչ այսօր կախված է երգչուհու ամառանոցում:

«Կարմիր վարդերի» մեջ մերկ նկարը սկզբում Պուգաչովային դուր չի եկել, ապա նրան բացատրել են, որ վիրավորելու նպատակ չեն ունեցել, պարզապես պատկերել են գեղեցկությունը, և երգչուհին ներել է նկարիչներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: