Հայերեն   English   Русский  

«Ոսկու աշխարհի» աշխատակցուհուն սպանե՞լ են. «Ժողովուրդ»


  
դիտումներ: 643

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ լրացավ «Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետանալու 10-րդ օրը… Կնոջ անհետանալուց հետո 10 օր անց իրավապահները փաստի առթիվ քրեական գործ կհարուցեն ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` դիտավորյալ սպանություն:

Ի դեպ, հիշեցնենք, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի կինը՝ Նունե Նալբանդյանն ասել էր, թե իբր ինքը լսել է, թե Նելլի Հարությունյանը գումարը վերցրել և հեռացել է երկրից: Եթե կինը իսկապես երկրից հեռացած լիներ, ապա իրավապահները հստակ տեղյակ կլինեին այդ մասին և կասկած չէին ունենա, որ նա ողջ-առողջ է, հետևաբար նաև սպանության հատկանիշներով քրեական գործ չէին հարուցի»: Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: